Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-16-ից մինչև 2018-03-29։Բացել գործող տեքստը
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 14 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 72. Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք

գործել է մինչև 2018-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 72. Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք

1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:

2. Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

4) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաև պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 67-69-րդ հոդվածների դրույթները.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։