Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-09-ից մինչև 2018-07-26։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30

գործել է մինչև 2018-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 36 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից։

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 45 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա:

(30-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։