Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-03-15։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸԳլուխ 6 · ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 29

գործել է մինչև 2023-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելը

1. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`

1) սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում.

2) վաղաժամկետ`

ա. սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,

բ. սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կամ 6-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով,

գ. զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով մահացած ճանաչվելու դեպքում,

դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում:

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված և պատիժ կրող շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի համապատասխան բաժիններում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով կամ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով։ Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու դեպքում զինծառայողին տրամադրվում են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված քաղաքացիները երեք տարին մեկ ենթակա են բժշկական վերափորձաքննության, որի արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե զինվորական ծառայությունից արձակվելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

(29-րդ հոդվածը լրաց. 12.04.22 ՀՕ-104-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-515-Ն)

(07.12.22 ՀՕ-515-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։