Հոդված 13
Հոդված 13.
Կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելը
1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին՝ համապատասխան խմբերի պաշտոնների նշանակվելու դեպքում:
2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը: