Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2017 թվականի N 1394-Ա

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի բարձրագույն կրթություն 2017 թվական» խորագրով 13-րդ համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի` 2017 թվականի նոյեմբերի 8-12-ը Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Մկրտչյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վահրամ Մկրտչյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։