Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները
Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները
1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
ա) շարքային կազմի համար` 24 ամիս.
բ) առաջին խմբի պահեստազորի սպաների համար` մինչև 3 տարի.
գ) («գ» ենթակետը հանվել է 25.10.00 ՀՕ-104)
2. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
ա) սպաների համար` մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը` ոչ պակաս 3-5 տարուց.
բ) ենթասպաների համար` 3-5 տարի.
գ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի:
Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն):
3. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը, իսկ ավարտ` զորամասի անձնակազմի ցուցակներից հանվելու օրը:
4. Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:
Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) ժամկետային զինվորական ծառայությունը պաշտպանության նախարարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.10.00 ՀՕ-104)