Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 18. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

գործել է մինչև 2014-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

1. Զորակոչի ժամանակաշրջանում տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը`

- քննարկում է տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները,

- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին,

- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով` սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ և ներկայացնում պաշտպանության նախարարին:

3. Տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում` ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան` օրենքով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։