Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-02-ից մինչև 2017-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը

1. Զինծառայողներին զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված ժամկետներում և պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են պահեստազոր, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով:

Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12 հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 13 հոդվածի առաջին մասի «ա-ե» ենթակետերի ու երրորդ մասի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ` մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

4. Սույն օրենքի 13 հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամկետային զինծառայության զորակոչվել մինչև 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:

5. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին և սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

(23-րդ հոդվածը խմբ. 25.10.00 ՀՕ-104, փոփ. 03.07.02 ՀՕ-383-Ն, փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։