Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները
Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները
1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
ա) շարքային կազմի համար` 24 ամիս.
բ) առաջին խմբի պահեստազորի սպաների համար` մինչև 3 տարի.
գ) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած սպաների համար` 20 տարի (ներառյալ ուսման ժամանակը):
2. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
ա) սպաների և ենթասպաների համար` 3-5 տարի.
բ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի.
գ) զինվորական ծառայություն անցնող անձանց համար` մինչև սահմանային տարիքը լրանալը:
3. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը, իսկ ավարտ` զորամասի անձնակազմի ցուցակներից հանվելու օրը:
4. Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:
Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) ժամկետային զինվորական ծառայությունը պաշտպանության նախարարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով: