Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-11-28-ից մինչև 2000-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները

գործել է մինչև 2000-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները

1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

ա) շարքային կազմի համար` 24 ամիս.

բ) առաջին խմբի պահեստազորի սպաների համար` մինչև 3 տարի.

գ) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած սպաների համար` 20 տարի (ներառյալ ուսման ժամանակը):

2. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

ա) սպաների և ենթասպաների համար` 3-5 տարի.

բ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի.

գ) զինվորական ծառայություն անցնող անձանց համար` մինչև սահմանային տարիքը լրանալը:

3. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը, իսկ ավարտ` զորամասի անձնակազմի ցուցակներից հանվելու օրը:

4. Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) ժամկետային զինվորական ծառայությունը պաշտպանության նախարարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։