Հոդված 24. Պահեստազորը
Հոդված 24. Պահեստազորը
1. Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են`
- ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները,
- (պարբերությունն ուժը կորցրել է 18.11.09 ՀՕ-215-Ն)
- սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,
- իգական սեռի զինապարտները,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները,
- սույն օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք
- սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները:
2. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ և բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի:
(24-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.11.09 ՀՕ-215-Ն)