Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

գործել է մինչև 2008-01-17Բացել ARLIS-ում

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու, իսկ աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» կետում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով: 8 տարուց ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի, բայց ոչ ավելի 5 տոկոսը, 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության և այլ բնույթի գործունեության մեկ լրիվ տարվա համար` 2 տոկոսի և 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված մեկ լրիվ տարվա համար` մեկ տոկոսի չափով:

Բոլոր դեպքերում, կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:

(11-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։