Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը
Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը
Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33-36 հոդվածների համաձայն` զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:
Պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:
Զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած և պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը: (նախադասությունը հանվել է 04.10.06 ՀՕ-168-Ն)
(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն)