Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից` հիմնական կենսաթոշակի յոթանասունապատիկի չափով:
Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:
Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(39-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն)