Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

գործել է մինչև 2014-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, այդ թվում՝ երկրապահ կամավորականները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 29 (երրորդ մաս), 33 (երկրորդ, երրորդ և չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված դրույթները.

դ) (կետն ուժը կորցրել է 02.11.07 ՀՕ-250-Ն)

ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի 30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը), 32-րդ հոդվածի յոթերորդ մասով, 33-34 հոդվածներով, 37 հոդվածի երրորդ մասի «ա» կետով, 38-40 հոդվածներով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-204, խմբ. 15.05.01 ՀՕ-186, փոփ. 18.11.03 ՀՕ-36-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-57-Ն, փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-225-Ն, 02.11.07 ՀՕ-250-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-287-Ն, 06.12.07 ՀՕ-289-Ն, 17.11.09 ՀՕ-219-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-21-Ն, 19.06.13 ՀՕ-76-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։