Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30.1. Զինծառայողների պարենային և իրային ապահովությունը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 30.1. Զինծառայողների պարենային և իրային ապահովությունը

1. Զինծառայողները, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային և իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պարենային և իրային ապահովության կարգը ներառում է սննդով և իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:

2. Զինծառայողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(30.1-ին հոդվածը լրաց. 09.06.14 ՀՕ-56-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։