Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-01-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

գործել է մինչև 2004-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 31, 34 (չորրորդ մաս), 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 29 (երրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները.

դ) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-204, խմբ. 15.05.01 ՀՕ-186, փոփ. 18.11.03 ՀՕ-36-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։