Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով`

«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար` հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով.
է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար` կերակրողին կորցնելու դեպքում հաշվարկված և նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»: