Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն)
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:
Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացած ամսից:
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթոշակ է վճարվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածին համապատասխան:
Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով սահմանված կարգով:
(26-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 04.10.06 ՀՕ-168-Ն)