Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-05-ից մինչև 2010-01-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-01-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

գործել է մինչև 2010-01-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`

ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` զինծառայությունից արձակվելու կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` 6 ամսվա ընթացքում.

բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունք առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲՍՓՀ-ի կողմից սահմանված` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-49-Ն)

Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):

Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամների կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

(21-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։