Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-02-ից մինչև 2010-11-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-11-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

գործել է մինչև 2010-11-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն)

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացած ամսից:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-38-Ն)

Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 04.10.06 ՀՕ-168-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։