Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն)
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի: Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 56 հոդվածով սահմանված կարգով:
(մասն ուժը կորցրել է 05.10.10 ՀՕ-133-Ն)
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-38-Ն)
Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով սահմանված կարգով:
(26-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 04.10.06 ՀՕ-168-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-38-Ն, լրաց., խմբ., փոփ. 05.10.10 ՀՕ-133-Ն)