Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
Մինչև բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
(34-րդ հոդվածը փոփ. 29.12.98 ՀՕ-268-Ն, խմբ. 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն)