Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-02-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

գործել է մինչև 2011-02-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33-36 հոդվածների համաձայն` զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-248-Ն)

(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն, 22.12.10 ՀՕ-248-Ն)

(38-րդ հոդվածը 22.12.10 ՀՕ-248-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։