Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2017-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 31. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 31. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝

1) ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական դասընթաց ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրա ավարտելուց հետո.

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) սպայական պաշտոնի նշանակված ենթասպայական կազմի զինծառայողներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.

4) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.

5) 5 և ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպայական կազմի զինծառայողներին՝ զորացրվելու դեպքում.

6) բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.

7) (կետը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)

(31-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 18.11.09 ՀՕ-214-Ն, լրաց., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-222-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։