Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը

գործել է մինչև 2007-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 6. Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը

1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը՝ անկախ ընդհատումներից: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:

Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում է զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկի կարգ:

2. Զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում՝

1) կարգապահական գումարտակում կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը (պարտադիր զինծառայողների համար).

2) կալանքի տակ կամ կարգապահական տույժի կարգով մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածը (պարտադիր զինծառայողների համար).

3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու ժամանակահատվածը՝ անկախ պատճառներից.

4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը:

Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հրամանով՝ հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության առաջարկությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։