Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2017-12-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-12-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Զինվորական պաշտոնների խմբերը, զինվորական պաշտոնների անվանացանկը և զինվորական պաշտոնի նշանակելու կարգը

գործել է մինչև 2017-12-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Զինվորական պաշտոնների խմբերը, զինվորական պաշտոնների անվանացանկը և զինվորական պաշտոնի նշանակելու կարգը

(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-60-Ն)

1. Սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների զբաղեցրած պաշտոններն ու դրանց համապատասխանող զինվորական կոչումները նախատեսվում և սահմանվում են հատուկ հաստիքացուցակներով:

2. Զինվորական պաշտոնները բաժանվում են հրամանատարականի և ոչ հրամանատարականի:

Հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն հրամանատարական.

2) ավագ հրամանատարական.

3) միջին հրամանատարական.

4) կրտսեր հրամանատարական:

Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն սպայական.

2) ավագ սպայական.

3) կրտսեր սպայական.

4) ենթասպայական.

5) շարքային:

Զինվորական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Զինվորական բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(պարբերությունն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:

3. Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:

Ավագ հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է միջին հրամանատարական կամ ավագ սպայական (ընդհանուրի մեջ մեկ տարին միջին հրամանատարական) կազմի պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:

Միջին հրամանատարական կազմի պաշտոնի կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող զինծառայողները:

Կրտսեր հրամանատարական պաշտոնների նշանակվում են ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն կրթություն ստացած շարքային կամ ենթասպայական կազմերի զինծառայողները:

Ավագ և միջին հրամանատարական կազմերի զինվորական պաշտոններում առաջխաղացումը կատարվում է որակավորման կարգով:

(պարբերությունը հանվել է 11.06.14 ՀՕ-60-Ն)

4. Շարքային, ենթասպայական և սպայական (կրտսեր և ավագ) կազմերի զինծառայողների հաստիքային պաշտոնի նշանակումները կադրային մարմինը կատարում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

5. Զինվորական պաշտոնի նշանակվում է այն զինծառայողը, որը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

Որպես կանոն, զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի՝ հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Զինծառայողի՝ նոր զինվորական մասնագիտական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:

Ավագ և միջին հրամանատարական կազմերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:

6. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանաբար նշանակվում կուրսանտի, ունկնդրի կամ նշված ուսումնական հաստատության սովորողի համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:

7. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա չընդունված զինծառայողը վերադառնում է նախկին ծառայության վայր և նշանակվում մինչ ուսման գործուղվելն զբաղեցրած պաշտոնին:

8. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրածից ոչ ցածր պաշտոնի:

(15-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-273-Ն, խմբ., լրաց. 22.05.08 ՀՕ-43-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն, 11.06.14 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։