ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1526-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1104-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-19-րդ կետերով․
« 14. 8441 Ամբողջովին ավտոմատացված հոսքագիծ -խոնավ անձեռոցիկներ արտադրող հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 28800000
15. 8422 Ամբողջովին ավտոմատացված հոսքագիծ -թերմոփաթեթավորման հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 33600000
16. 8419 Ջրի թորման սարք հատ 1 Թուրքիա/Թուրքիա 2880000
17. 8479 300 լ-ոց խառնող ցիստեռն՝ չժանգոտվող պողպատից հատ 2 Թուրքիա/Թուրքիա 1200000
18. 7309 300 լ-ոց կուտակիչ ցիստեռն՝ չժանգոտվող պողպատից հատ 2 Թուրքիա/Թուրքիա 720000
19. 8441 Մեկհատանոց խոնավ անձեռոցիկի հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 9600000
».
2) «Ընդամենը» պարբերության մեջ «170 880 000» թիվը փոխարինել «247 680 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 5
Երևան