Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 39. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 39. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները

1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`

1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:

2. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձևավորում է որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամանով`

1) դատախազների հերթական ատեստավորման ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը գլխավոր դատախազություն է ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.

2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.

3) սույն օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և սույն հոդվածով սահմանված ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երեք տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն չորս տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երկու տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը:

5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը:

6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

7. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես ստորաբաժանման ղեկավարի տեղակալ կամ առնվազն երկու տարի որպես նույն ստորաբաժանման դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։

9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։

(39-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, 14.04.21 ՀՕ-338-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.23 ՀՕ-104-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։