Գլուխ 10 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ, ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 61. Դատախազի լիազորությունները կասեցնելը
Հոդված 61. Դատախազի լիազորությունները կասեցնելը
1. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատախազի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում մինչև տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը: Կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով, իսկ լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:
3. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-129-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-129-Ն)
(61-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.03.21 ՀՕ-129-Ն)