Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-08-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 65. Դատախազների կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

գործել է մինչև 2024-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 65. Դատախազների կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

1. Դատախազի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև դատախազի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատախազի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատախազին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ գլխավոր դատախազի սահմանած կարգով և չափով՝ աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

(65-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն, 07.02.24 ՀՕ-80-Ն)

(Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ խեղում ստանալու դեպքերի վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։