ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 նոյեմբերի 2017 թվականի N 1491-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն ու լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «13,500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «25,500.0 հազ. դրամ» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «6,000.0 հազ. դրամն» բառերը փոխարինել «18,000.0 հազ. դրամն» բառերով, «2 ընտանիքին» բառերը՝ «6 ընտանիքին» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «546,500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «534,500.0 հազ. դրամ» բառերով,
դ. 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «543,500.0 հազ. դրամն» բառերը փոխարինել «499,175.9 հազ. դրամն» բառերով,
ե. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ. 32,324.1 հազ. դրամն ուղղվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 8 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ համաձայն N 1 հավելվածի».
2) որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «բ» պարբերություններում» բառերը փոխարինել «բ» և «գ» պարբերություններում» բառերով.
4) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «2017 թվականի հունիսի 20-ին» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 20-ին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 23-ի N 1491-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 23-ի N 1491-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
նոյեմբերի 23-ի N 1491-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 27-ի N 449-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
Բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ուղղակի ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացիների
NN
ը/կ Համայնքը (բնակավայրը) Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Սենյակների թիվը Ֆինանսական աջակցության չափը
(դրամ)
1. Վահրամաբերդ Ավագյան Սոս Սիրեկանի ՀՀ/ARM 003114345 3 4,287,900
2. Ազատան Սիմոնյան Զարիկ Ռուբենի ՀՀ/ARM 003423878 2 3,628,200
3. Մեծ Սարիար Հովհաննիսյան Անյա Խնկանոսի ՀՀ/ARM 008666661 2 3,628,200
4. Փոքրաշեն Սահակյան Արմեն Խանաևի AH0214160 4 4,947,600
5. Մեղրաշեն Խաչատրյան Սամվել Կորյունի AP0639344 3 4,287,900
6. Մեծ Մանթաշ Դադոյան Ռուզաննա Աշիկի AG0421362 2 3,628,200
7. Կառնուտ Գալստյան Ժուլետա Խաչատուրի ՀՀ/ARM 005098900 2 3,628,200
8. Հակոբյան Աշոտ Սահակի ՀՀ/ARM 000873976 3 4,287,900
Ընդամենը 32,324,100
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան