ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1551-Ա
«ԱՐՏԱՇԱՏԻ Ա. ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 19300000 դրամ հաշվեկշռային արժեքով (հիմնական միջոցներ) գույքը` համաձայն հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1551-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՇԱՏԻ Ա. ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Չափի միավորը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4 5
Ընդամենը 19300000
Հիմնական միջոցներ 19300000
այդ թվում`
1. Լույսի ղեկավարման վահանակ` «SGM STUDIO 24 SCAN CONTROL», չափսերը՝ 950 մմ х 102 մմх490 մմ, քաշը՝ 17.5 կգ 1 հատ 1200000
2. Դիմեռ` «CBETOP 4D24-16 DR-DMX-512» Լուսարձակների կագավորման համար պատրաստված պահարան՝ բաղկացած 24 ելքով` յուրաքանչյուրը՝ 16 ամպեր, չափսերը՝ 220մմх720մմх600մմ, քաշը՝ 15 կգ 2 հատ 1200000
3. Լուսարձակ (Пушка)՝ Nightsun GC004, թվային, 5 գույն + սպիտակ, չափսերը՝ 1160х410х210 մմ, քաշը՝ 37 կգ 2 հատ 1500000
4. Լուսարձակ` ПАР-64, երկար մարմնով, գույնը` սև, լամպի (СР-61, СР-60, СР-62 220վ 1000վտ) հետ միասին, չափսերը՝ 405x265x360 մմ, քաշը՝ 2 կգ 30 հատ 1620000
5. Լուսարձակ` EURO DJ LED PAR 64 (168 լուսադիոդներով) չափսերը՝ 260х260х420մմ,
քաշը՝ 1.8 կգ 24 հատ 2040000
6. Լուսարձակ` Elation TSP1000PC-B 650/1000 PC, Ֆրեննելի ոսպնյակով, գույնը` սև, չափսերը՝ 199x391x238 մմ, քաշը՝ 4.8 կգ 8 հատ 1120000
7. Էլեկտրական լամպ` OSRAM 64745 CP/70 1000W 230V GX9,5 («Elation TSP1000PC-B 650/1000 PC»-ի համար) 10 հատ 180000
8. Թեթև ծխի գեներատոր` Proel PLFDTR, DRAGO TURBO, հզորությունը՝ 3000 Վտ, չափսերը՝ 303x207x665 մմ, քաշը՝ 18,5կգ 1 հատ 346160
9. Իմպուլսային լուսատու` Fisher 1500w Dmx-512, stroboscope, չափսերը՝ 500x200x130 մմ, քաշը՝ 4.8 կգ 1 հատ 255000
10. Հայելի գնդակ` EUROLITE Mirror Ball, տրամագիծը
50 սմ չափսի՝ շարժիչի հետ միասին 1 հատ 125000
11. Թեթև ծխի հեղուկ` SGM SHOW SMOCK, L 536 5 լիտր 28000
12. Մոնտաժային պղնձալար` չափսը՝ 2x2.5 մմ 800 մետր 800000
13. Թվային մալուխ` թվային սարքավորումների միացման համար` Proel dmx 512 160 մետր 192000
14. Մոնտաժային պղնձալար` ПВ-3-2.5 100 մետր 100000
15. Գունազտիչ` բարձր ջերմաստիճանային գունազտիչ լավսանե թիթեղի հիմքով, տարբեր գույնի, «SGM Gelatines on sheet», չափսերը՝ 60 x 120 սմ 16 հատ 160000
16. Օղակ` մետաղական, ընդմիջումային վարագույրի համար, տրամագիծը 0.5 սմ 78 հատ 21840
17. Կցորդիչ (штеп-сельная розетка)` լուսային սարքերի միացման համար 60 հատ 42000
18. Լուսարձակի կախիչ` մետաղյա, լուսարձակները կախելու համար 60 հատ 96000
19. Ձայնանշանային ազդանշանային խառնիչ վահանակ` Behringer 1832 FX, չափսերը՝ 415x400x115 մմ,
քաշը՝ 6 կգ 1 հատ 286200
20. Ակտիվ բարձրախոս` պրոֆեսիոնալ բարձրախոս՝ SUB. SoundSation 1221DSP/400w/12’’, չափսերը՝ 700մմx400մմx450 մմ 2 հատ 760000
21. Ակտիվ բարձրախոս` պրոֆեսիոնալ բարձրախոս՝ JBL EON-300Series 400w/8Ohm/15’’ Pasive, չափսերը՝ 700մմx400մմx450 մմ 4 հատ 1120000
22. Ակտիվ բարձրախոս` պրոֆեսիոնալ բարձրախոս՝ Active JBL-EՕN 510Series 280w/10, չափսերը՝ 490x313x262 մմ 2 հատ 660000
23. Ուժեղացուցիչ` CROWN XLS-602 400w8Օhm/600w 4Ohm, չափսերը՝ 483x89x356 մմ, քաշը՝ 13.2 կգ 1 հատ 350000
24. Պրոֆեսոնալ վոկալ խոսափող` Sennheisser E-935, չափսերը՝ 47х181 մմ, քաշը՝ 0.33կգ 6 հատ 288000
25. Խոսափող հեռակառավարվող` Sennheisser EW135-G2 830-866Mհz., չափսերը՝ 50x225 մմ, քաշը՝ 0.45 կգ 2 հատ 312000
26. Խոսափողի բեմական հենակ` SoundSation, Proel 165k, չափսերը՝ 565մմx12մմx12 մմ 6 հատ 102000
27. Խոսափողի մալուխ` SoundSation, Proel HPC210, չափսերը` 2x0.75 մմ 160 մետր 192000
28. Հենակ՝ բարձրախոսի` ZZ-STANDS A SS-3,
չափսերը` 1260մմx2050 մմ, քաշը` 4.7 կգ 4 հատ 64000
29. Հանգուցային միացման 16 գծային բեմական տուփ` SGBX20-1604-30 STAGEBOX 30 METERS CABLE 1 հատ 256000
30. Սեղանի մոնտաժային ռեկ արկղ` PROEL FSR 1514, չափսերը՝ 774մմ x 596մմ x 729մմ, քաշը՝ 43.3 կգ 1 հատ 120000
31. Ստերեո խրոց` ստանդարտ, PROEL S295K RD 40 հատ 72000
32. Բեմի ընդմիջումային վարագույր` ծանր թավշյա (Бархат) կտորից, չափսերը՝ 7մx10 մ 2 հատ 1092000
33. Բեմի առաջամասի «Առլեկին» վարագույր` ծանր թավշյա (Бархат) կտորից, չափսերը՝ 2մx18 մ 1 հատ 280800
34. Բեմի կուլիսային վարագույր` սոֆթ «Soft (лошадка)» կտորից, չափսերը՝ 6մx4 մ 8 հատ 1072000
35. Բեմի վերնադեկոր «Պադուգա» վարագույր` սոֆթ «Soft (лошадка)» կտորից, չափսերը՝ 1.5մx16 մ 4 հատ 536000
36. Բեմի հետին պլանի վարագույր` սոֆթ «Soft (лошадка)» կտորից, չափսերը՝ 7մx16 մ 1 հատ 627000
37. Բեմի հատակի ծածկ (պալավիկ)` մեշկովինա (мешковина) կտորից, չափսերը՝ 10մx12 մ 1 հատ 84000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան