Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-12-23-ից մինչև 2020-07-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-22Բացել ARLIS-ում

040.0917.01.10.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2001 թվականի N 917

քաղ. Երևան

ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահել`

ա) Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:

1.1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի լիազորությունները` Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

(1.1-ին կետը լրաց. 11.12.03 N 1642-Ն)

1.2. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները սոցիալական գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

(1.2-րդ կետը լրաց. 10.11.16 N 1135-Ն)

1.3. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների, բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության, մարդու օրգանների և հյուսվածքների, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին:

(1.3-րդ կետը լրաց. 30.11.17 N 1514-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։