ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2017 թվականի N 1466-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 13-ի N 1466-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Հ. Ազիզյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Հ. Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար
Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ
Ս. Փայասլյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան