ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացվում է հաշվեքննություն:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Բաբլոյան
8 դեկտեմբերի 2017 թվական
ԱԺՈ-004-Ն
Հավելված
Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի
2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 24/1 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հ/Հ Վերահսկողության թեմա
1. Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում
1.1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1.2 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
1.3 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
1.4 ՀՀ բնապահպանության նախարարություն
1.5 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
1.6 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2. ԵԱՏՄ մարմիններում բյուջետային միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, գույքի և այլ ակտիվների օգտագործում (համատեղ)
3. ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում (համատեղ)