ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 4 քաղ. Սանկտ Պետերբուրգ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 96 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 3-րդ կետին համապատասխան՝
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2017 թվականի ապրիլ կամ մայիս ամիսներին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից