ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի N 1510-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման N 2 հավելվածում «Շ. Հարությունյան» բառերը փոխարինել «Թ. Ավետիսյան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 154-Ա որոշման N 1 հավելվածում՝
1) «Ջ.Բաղդասարյան» բառերը փոխարինել «Թ. Ավետիսյան» բառերով.
2) «Մ. Բիչախչյան» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան» բառերով.
3) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ» բառերով:
3. Հայստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 20-ի N 1510-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 23-ի N 427-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Թ. Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ
Դ. Մելիք- Նուբարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Մուրադյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ուժերի վարչության պետ
Ա. Սիմոնյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
բժշկասոցիալական փորձաքննության գործակալության
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող խորհրդատու
Հ. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի պահեստազորի
զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և
նախորոշման բաժանմունքի պետ
Գ. Վարդանյան - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հաշմանդամների և տարեցների
հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան