Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Պետական տուրքի գծով արտոնությունների տրամադրումը

գործել է մինչև 2004-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 3. Պետական տուրքի գծով արտոնությունների տրամադրումը

Պետական տուրքի գծով արտոնությունները տրամադրվում են՝

1) համայնքին սեփականության իրավունքով տրված անհատական բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) և բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար.

2) համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) և բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրերի նոտարական վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար.

3) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման որոշումների պետական գրանցման համար.

4) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի միավորման և բաժանման կամ օտարման այլ գործարքների պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար.

5) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում անօթևան մնացած քաղաքացիների կողմից բնակելի տան կամ բնակարանի վարձակալական պայմանագրի վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

Սույն հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված գործարքների իրականացման ժամանակ պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիներին արտոնությունները տրամադրվում են մարզպետի տված տեղեկանքի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։