ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2016 թվականի N 427-Ա
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 23-ի N 427-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Թ. Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ
Դ. Մելիք- Նուբարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Մուրադյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ուժերի վարչության պետ
Ա. Սիմոնյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
բժշկասոցիալական փորձաքննության գործակալության
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող խորհրդատու
Հ. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի պահեստազորի
զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և
նախորոշման բաժանմունքի պետ
Գ. Վարդանյան - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հաշմանդամների և տարեցների
հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 20.12.17 N 1510-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան