Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1650-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 212-Ն որոշման 2-րդ կետում «71,133.1» թիվը փոխարինել «70,533.1» թվով, «59,877.0» թիվը՝ «59,277.0» թվով, իսկ N 4 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի հեղեղատարի հունի մաքրման և ափերի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի ընթացքում հատկացնել 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 21

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1650-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1650-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

NN

ը/կ Մարզի անվանումը Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը աշխատանքի և տեխնիկական հսկողության համար նախատեսվող գումարը, այդ թվում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար նախատեսվող գումարը,

այդ թվում՝

աշխատանքի համար նախատեսվող գումարը տեխնիկական հսկողության համար նախատեսվող գումարը նախագծանա-

խահաշվային փաստաթղթերի կազմման համար նախատեսվող գումարը հեղինակային հսկողության համար նախատեսվող գումարը

3. ՀՀ Շիրակի մարզ (600.0) (600.0) - - -

3.1. Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքային, ելքային հարակից լանջերի մաքրում (200 մ) (600.0) (600.0) - - -

Ընդամենը (600.0) (600.0) - - -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։