Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2203 գարեջուր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին
(առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 30 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
105 դրամ
2204 խաղողի գինիներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
750 դրամ
2206
(բացառությամբ 2206 00 390,
2206 00 590, 2206 00 890) խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
270 դրամ
2206 00 390,
2206 00 590,
2206 00 890 պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ
2207 Էթիլային սպիրտ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
900 դրամ
2208
(բացառությամբ 2208 20,
2208 30,
2208 40) սպիրտային խմիչքներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք
կամ 1 լիտր 55 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
550 դրամ
2208 20
2208 30
2208 40 սպիրտային թրմեր` ստացված խաղողի գինու թորման արդյունքում կամ խաղողի ճզմամբ
վիսկի
ռոմ և այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝
ա. 1-ից մինչև 3 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամ,
բ. 4-ից մինչև 5 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամ,
գ. 6-ից մինչև 10 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամ,
դ. 11-ից մինչև 15 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամ,
ե. 16-ից մինչև 19 տարի ներառյալ
հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 ՀՀ դրամ,
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 ՀՀ դրամ
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1500
2709 հում նավթ և նավթամթերք 1 տոննա 27000
2711 (բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի) 1 տոննա 1000
2711 21 սեղմված բնական գազ 1000 մ.3 8330
271012 Բենզին 1 տոննա 25000 դրամ
2710 Դիզելային վառելիք մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք կամ
1 տոննա 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 տոննայի համար 35000 դրամ
2710 19 710-2710 19 980 Քսայուղեր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
կամ 1 կգ
ներմուծման դեպքում` մաքսային արժեք, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք
կամ 1 կգ 10 տոկոս,
բայց ոչ
պակաս, քան
1 կգ-ի համար
400 դրամ
(տողն ուժը կորցրել է 22.05.14 ՀՕ-24-Ն)
2402 10 00011 սիգարներ` ծխախոտ պարունակող 1000
հատ 605000 դրամ
2402 90 00011 սիգարներ` այլ
2402 10 00012 սիգարելաներ` ծխախոտ պարունակող 1000
հատ 16500 դրամ
2402 90 00012 սիգարելաներ` այլ
2402 20 90011 սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով 1000
հատ 5500 դրամ
2402 20 10011 սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով
2402 90 00013 սիգարետներ` այլ, ֆիլտրով
2402 20 90012 սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի 1000
հատ 1540 դրամ
2402 20 10012 սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի
2402 90 00014 սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:
3. (մասն ուժը կորցրել է 07.10.10 ՀՕ-126-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 07.10.10 ՀՕ-126-Ն)
5. Ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:
6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120000 ՀՀ դրամի:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.09.02 ՀՕ-415-Ն, լրաց. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն, խմբ. 26.02.09 ՀՕ-51-Ն, լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն, փոփ. 10.12.09 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.10.10 ՀՕ-126-Ն, լրաց. 14.09.11 ՀՕ-255-Ն, խմբ., լրաց. 06.12.11 ՀՕ-317-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ. 22.05.14 ՀՕ-24-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-244-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն)