Հոդված 6. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ակցիզային հարկով չեն հարկվում`
ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների) օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.
բ) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.
ե) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց.
զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:
2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-280, 30.04.08 ՀՕ-59-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-244-Ն, լրաց. 24.11.15 ՀՕ-157-Ն)