Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-28-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 25. Հարկատուի գործունեությունից վնասները

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հարկատուի գործունեությունից վնասները

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասների չափով, բացառությամբ կազմակերպությունների միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի: Հարկատուի գործունեությունից վնասը սույն օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:

2. Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ: (նախադասությունը հանվել է 11.12.02 ՀՕ-487-Ն)

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։