Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը
Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը
1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդ առաջին աշխատանքային օրը:
3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:
(46-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-128)