Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-12-ից մինչև 2008-08-02։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը

գործել է մինչև 2008-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը

1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Շահութահարկի հաշվարկների և սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդ առաջին աշխատանքային օրը:

3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`

ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.

գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:

(46-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 05.12.06 ՀՕ-222-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։