Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-05-ից մինչև 2009-04-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-04-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

գործել է մինչև 2009-04-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (փաստաթղթեր).

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4 հոդվածով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

(19-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-128, խմբ. 21.08.08 ՀՕ-147-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-248-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։