Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-12-12-ից մինչև 2010-03-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-03-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ III · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

Հոդված 7. Համախառն եկամուտը

գործել է մինչև 2010-03-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Համախառն եկամուտը

1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով`

ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ) սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես`

ա) ապրանքների, արտադրանքի (այսուհետ` նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ) ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ) հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ) փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ` տոկոսներ).

ե) վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ` վարձավճարներ).

զ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).

է) շահաբաժինները.

ը) ապահովագրական հատուցումները.

թ) պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա) անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների.

ժբ) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ) անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշիռ դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով կատարված մասհանումների գումարը.

ժէ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը.

ժը) երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ) հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի) մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները.

իբ) կոմիսիոն վարձատրությունները, որոնք ստացվել են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից.

իգ) («իգ» ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

3. Սույն օրենքի իմաստով` ցպահանջ կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

(7-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, 14.12.01 ՀՕ-286, լրաց., փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։