Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-25-ից մինչև 2011-06-25։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Ծախսերը

գործել է մինչև 2011-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով`

ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

(Վերջին մասը հանվել է 28.12.98 ՀՕ-269)

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները.

դ) ամորտիզացիոն մասհանումները.

ե) ապահովագրական վճարները.

զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

է) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

ը) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

թ) գովազդային ծախսերը.

ժ) ներկայացուցչական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) դատական ծախսերը.

ժգ) պատճառված վնասի հատուցումը.

ժդ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե) աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը.

ժթ) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.

ի) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպությունների կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները.

իա) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումները:

3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, 24.10.07 ՀՕ-233-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-131-Ն, 22.12.10 ՀՕ-265-Ն)

(10-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը 22.12.10 ՀՕ-265-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։