ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ II · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 6. Հարկվող շահույթը
Հոդված 6. Հարկվող շահույթը
Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է, իսկ ներդրումային ֆոնդերի համար` նրա զուտ ակտիվները: Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները:
(6-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-265-Ն)